ԵԱԶԲ-ն Հայաստանում կֆինանսավորի 100մլն դոլարի երեք նոր նախագիծ
05.08.2022,
20:46
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում կֆինանսավորի մոտ 100մլն դոլարի նախագծեր
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում կֆինանսավորի մոտ 100մլն դոլարի նախագծեր: Համագործակցության մասին համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Երևանում օգոստոսի 4-5-ը:
Առաջին համաձայնագրով նախատեսվում է ԵԱԶԲ-ի կողմից 30մլն դոլարի տրամադրում «Տաշիր» ընկերությունների խմբին Հայաստանում կառավարման միջազգային չափորոշիչներ և էհաշվառման ավտոմատացված համակարգեր ներդնելու համար:
«Նյու Էներջի» ընկերությունների խմբի հետ ստորագրած երկրորդ համաձայնագրով, ԵԱԶԲ-ն կտրամադրի մինչև 37մլն դոլար մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևայի էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորմանը: Նրանք կտեղակայվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի կողմից ստորագրած երրորդ համաձայնագիրն ուղղված է Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտում պարենային անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Այդ նպատակներով բանկը կուղղի 25մլն դոլար:
Ինչպես լրագրողներին հայտնեց Պոդգուզովը, 2021թ.-ի կեսին ԵԱԶԲ-ն ընդունեց ռազմավարություն, որը նախատեսում է մոտ 11մլրդ դոլարի ներդրումներ Եվրասիական միության երկրների և ԵԱԶԲ բաժնետեր երկրների տնտեսություններում:
«Այդ ռազմավարությունը հետագայում բաժանվեց երկրներով ռազմավարությունների ընդունմանը: Հայաստանի մասով այն ընդունվեց նախորդ տարվա վերջին և սկսվեց դրա ակտիվ իրագործումը: Մեր ռազմավարական առաջնահերթություններն են, առաջին հերթին, պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված թեմաները: Այս տարի Հայաստանում իրականացվող երկու նախագծերը հենց անդրադառնում են մեր ռազմավարական առաջնահերթություններին», - նշեց նա:
Պոդգուզով նաև ասաց, որ առաջիկա 5 տարում Հայաստանի Հանրապետությունում բանկի գլխավոր նպատակն է աջակցել զարգացման ազգային օրակարգի խնդիրների լուծմանը: Մասնավոր հատվածի հետ համատեղ կիրագործվեն ենթակառուցվածքային նախագծեր, արտահանմանն ուղղված արտադրությանը, պարենային անվտանգությանը, ֆինանսական ծառայություններին և թվայնացմանը վերաբերող նախագծեր: Աշխատանքի թիրախային արդյունքը կլինի Հայաստանում բանկի համախառն ներդրումների ավելացումն ավելի քան 3 անգամ՝ մինչև 287մլն դոլար 2022-2026թթ.-ին:
ԵԱԶԲ-ի նախագծերը Հայաստանում
2009թ.-ից, երբ Հայաստանը դարձավ ԵԱԶԲ մասնակից երկիր, Բանկը հանրապետությունում իրականացրել է ընդհանուր 420մլն դոլարի 20 նախագիծ: ԵԱԶԲ ընթացիկ ներդրումային պորտֆելում մասնաբաժնով Հայաստանը փոքր տնտեսություններ ունեցող մասնակից երկրների շրջանում զբաղեցնում է առաջին տեղը՝ 5,1% կամ 221 մլն դոլար: Այս ցուցանիշն ունի վստահ աճի միտում:
ԵԱԶԲ-ի մասին
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում։ Արդեն 15 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը։
ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն արդյունքով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում։ Բանկն իր գործունեության մեջ առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտի նպատակներով և ESG սկզբունքներով։-0-