Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

«Ararat Group» ՍՊԸ-ն 27 մլն դոլար կներդնի ոչ ալկոհոլային խմիչքի և հանքային ջրերի արտադրությունում

12.04.2012, 17:19
«Ararat Group» ՍՊԸ-ն 27 մլն դոլարի կհասցնի իր ներդրումները ոչ ալկոհոլային խմիչքի և հանքային ջրերի արտադրությունում, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «Ararat Group» ՍՊԸ-ն 27 մլն դոլարի կհասցնի իր ներդրումները ոչ ալկոհոլային խմիչքի և հանքային ջրերի արտադրությունում, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում:

Հայաստանի կառավարությունն «Ararat Group» ՍՊԸ-ին հինգշաբթի թույլ տվեց երկարացնել «Ժամանակավոր ներկրում» մաքսային ռեժիմի ժամկետները մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:

Ինչպես հայտնեց նախարարը, նման որոշում է ընդունվել «Ararat Group»-ի ներդրումային ծրագրի կարևորության կապակցությամբ, որը նախատեսում է 220 նոր աշխատատեղերի ստեղծում և կնպաստի Հայաստանից արտահանման զարգացմանը:

«Ararat Group»-ը հայկական մասնավոր ընկերություն է, հիմնվել է 2009 թվականին: Ունի հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության գործարան Արտաշատ քաղաքում:

Ընկերության բաժնետերն է «Marton Forest Group Limited» բրիտանական ընկերությունը, որի ներդրումներն «Ararat Group» ՍՊԸ-ում կազմում են արդեն 14,5 մլն դոլար: -0-