Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Զանգեզուրում պղնձաձուլարանի բացումը կարող է 1,2 մլրդ դոլարի շահույթ ապահովել. փորձագետ

16.05.2014, 17:42
Զանգեզուրում պղնձաձուլարանի բացումից ստացված շահույթը կարող է տարեկան կազմել 1,2 մլրդ դոլար, ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով պղնձի խտանյութի արտադրություն հաստատելու մասին նախագահի հայտարարությունը։
Զանգեզուրում պղնձաձուլարանի բացումը կարող է 1,2 մլրդ դոլարի շահույթ ապահովել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Զանգեզուրում պղնձաձուլարանի բացումից ստացված շահույթը կարող է տարեկան կազմել 1,2 մլրդ դոլար, ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով պղնձի խտանյութի արտադրություն հաստատելու մասին նախագահի հայտարարությունը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է պղնձի 80–100 հազար տոննա խտանյութի տարեկան արտադրություն հաստատվել։

«Նման ձուլարան պետք է կառուցվի առաջին հերթին Զանգեզուրում, որտեղից մենք ստանում ենք պղնձի խտանյութի հիմնական ծավալը», – ասել է Սաֆարյանը։

Նա նշել է, որ նախորդ տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդյունահանվել է 175 հազար տոննա պղինձ, որի ավելի քան 80 տոկոսն արտահանվել է, իսկ մնացած ծավալն ուղղվել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ` սև պղինձ ստանալու համար։

Ավելի վաղ Սաֆարյանը հայտարարել էր, որ Զանգեզուրում նոր ձուլարանի և քիմիական կոմբինատի կառուցումը կարժենա 1,5 մլրդ դոլար, սակայն ծախսերը կարող են փոխհատուցվել մեկ տարի անց։ Նոր ձեռնարկության համար հումք կդառնան 60 տարվա ընթացքում կուտակված պոչամբարների 50 մլն տոննա պաշարները, ինչպես նաև արդյունահանվող 32 մլն տոննա պղնձի խտանյութը։ Նրանց վերամշակումը թույլ կտա տարեկան ստանալ 3,6 տոննա ոսկի, 142 տոննա արծաթ, 176 տոննա սելեն, 220 հազար տոննա ծծումբ, 126 հազար տոննա մաքուր ռաֆինացված պղինձ և այլ թանկարժեք մետաղներ։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` 2014 թ.–ի հունվար–մարտին Հայաստանում արտադրվել է 46,4 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը 16,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։–0–