Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը

04.06.2020, 20:26
Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը
Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Հուլիսի սկզբին Հայաստանում կսկսվի АК-103 Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրությունը, տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակ Մարիա Վորոբյովային։

«Արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազարի, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ ։

Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է երկու փուլով։ Սկզբնական շրջանում դա լինելու է հավաքում․ Ռուսաստանից դետալները բերվելու են, Հայաստանում հավաքվելու են ամբողջական զենքերը, իսկ երկրորդ փուլը ենթադրում է ռուսական տեխնոլոգիաների տրամադրում՝ դետալների մի մասը Հայաստանում արտադրելու համար։-0-