Рейтинг@Mail.ru
USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ռուսաստանը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը. տնտեսագետ

21.01.2016, 14:16
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Մոսկվան փորձում է որոշակի ազդեցություն ունենալ հայ-իրանական փոխգործակցության վրա, կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
 Ռուսաստանը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Մոսկվան փորձում է որոշակի ազդեցություն ունենալ հայ-իրանական փոխգործակցության վրա, կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հունվարի 17-ին ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատեցին Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսկան պատժամիջոցների վերացման մասին իրենց պատրաստակամության մասին: Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքների պայմանների առնչությամբ հաստատեց Թեհրանի կողմից բոլոր պահանջների կատարման մասին:

Իրանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը պետք է շատ «մեղմ» քաղաքականություն իրականացնի: Մեր երկիրը Ռուսաստանից կախվածություն ունեցող երկիր է, և այս համատեքստում, Մոսկվան դժվար թե ուրախանա հայ-իրանական համագործակցությունից»,-չորեքշաբթի լրագրողներին ասաց Բոստանջյանը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը կհամաձայնի միայն այնպիսի համագործակցությանը Հայաստանի և Իրանի միջև, որը Հայաստանին ավելի ամուր չի դարձնի:

Իրանի  նկատմամբ պատժամիջոցների վերացումը, իհարկե, դրական ազդեցություն կունենա, մասնավորապես` Հայաստանի համար: Իրանի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այդ երկիրը մեր անմիջական հարևանն է»,-ասաց Բոստանջյանը:

Տնտեսագետը նշեց, որ Իրանը Հայաստանի համար հսկայական անտակ շուկա է` ավելացնելով, որ իսլամական հանրապետությունը հզոր էներգետիկ և ռազմավարական պաշարներ ունի: «տնտեսական կապերի առումով, ես խնդիր չեմ տեսնում, որը կարող է  խանգարել Հայաստանին օգտվել այդ ամենից»,-ասաց տնտեսագետը: -0-