Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը կավարտվի 2016թ.–ի սկզբին. «Հայաստան» հիմնադրամի ղեկավար
27.05.2015,
13:58
Հայաստանը ԼՂՀ հետ կապող Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի 2016թ.–ի սկզբին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ԼՂՀ հետ կապող Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի 2016թ.–ի սկզբին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան)– Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և ԼՂՀ–ի միջև այլընտրանքային կապ կապահովի։
«Հաջորդ տարվա սկզբին Վարդենիս–Մարտակերտ մայրուղին լիովին պատրաստ կլինի։ Բյուջեով նախատեսված է շուրջ 9 մլրդ դրամ հատկացնել»,– ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով` Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կներկայացնի ԼՂՀ–ում նոր ծրագրերի իրագործման հայտերը։
Վարդենիս (Հայաստան)– Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ–տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքների կյանքը, այլ նաև կնպաստի երկու երկրների զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված: (1 դոլարը` 479,9 դրամ)-0-