Հայաստանում մեկնարկել է 724 հազար դոլար արժողությամբ անասնաբուժական ծառայությունների աջակցման նոր ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է 724 հազար դոլար արժողությամբ անասնաբուժական ծառայությունների աջակցման նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպված «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագիրն է մեկնարկել չորեքշաբթի Երևանում։

Ինչպես նշեց FAO անասնաբուծության և կենդանիների առողջության պատասխանատու Անդրեյ Ռոզստալնին, ծրագիրը կիրականացվի մինչև 2015թ.–ը, և դրա նպատակն է հզորացնել անասնաբուժական ծառայությունների հանրային ոլորտը՝ նպաստելով Հայաստանում սննդի անվտանգության համակարգի և գյուղատնտեսության կայուն զարգացման բարելավմանը:

«Ծրագիրը կիրականացվի Սյունիքի մարզում։ Հետագա փուլում բրուցելոզի դեմ պայքարի կայուն ծրագիր կմշակենք»,– ծրագրի բացման արարողության ժամանակ ասաց նա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանն իր հերթին նշեց, որ տվյալ ծրագիրը 2008թ.–ին FAO–ի հետ համատեղ իրականացրած փորձառական ծրագրի շարունակությունն է և ուղղված է Սյունիքի մարզի կենդանիների պատվաստմանը։

«Ցավոք, հետագա ֆինանսավորման բացակայության պատճառով, ծրագիրը դադարեցվեց, և ես շատ ուրախ եմ, որ այսօր դոնորների, մասնավորապես` Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) շնորհիվ նախագիծը երկրորդ շունչ ստացավ»,– ասաց Բաղիյանը։

Ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը, ծրագիրը կարող է օգտակար լինել` կառավարության կողմից անասնաբուծության ոլորտում որոշ օրինագծեր դիտարկելիս։

Հայաստանում SDC ներկայացուցիչ Զառա Ալավերդյանն իր հերթին նշեց, որ ծրագրի ֆինանսավորման նպատակն է կենդանիների շրջանում հիվանդությունների տարածման դեմ պայքարի հետևանքով շուկայի զարգացումը, ինչը Հայաստանի առանձին շրջանների սոցիալական վիճակի բարելավման կհանգեցնի։

«Մենք համագործակցում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ արդեն շուրջ 10 տարի։ Կարծում եմ, որ այդ ծրագիրը լուրջ ազդեցություն կունենա Սյունիքի մարզի բնակիչների սոցիալական դրության վրա»,– ասաց նա։

Ծրագրի բյուջեն կազմում է 724,3 հազար դոլար։ Դրա հիմնական շահառուն գյուղացիներն ու Սյունիքի մարզի համայնքների բնակիչներն են։ –0–

14:00 02.10.2013





 

« Սեպտեմբերի 2014

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×