Рейтинг@Mail.ru
USD
363.41
EUR
419.27
RUB
4.3165
GEL
139.48
2026 թ. սեպտեմբերի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀՀ կառավարությունում քննարկվել են 2017-2019 թթ. ՀՀ պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման հարցերը

21.06.2016, 18:48
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեքշաբթի սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները:
ՀՀ կառավարությունում քննարկվել են 2017-2019 թթ. ՀՀ պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեքշաբթի սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։  

Մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները:

Վարչապետը, դիմելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նշել է, որ կառավարությունը պետք է վերանայումներ կատարի միջնաժամկետ ծրագրային ծախսերում և հանձնարարել է կրճատել այն ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն ընդհանուր արդյունքի և գերատեսչությունների բնականոն գործունեության վրա:

Ընդգծելով, որ անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի և նվազեցնել պետական կառավարման համակարգի ծախսատարությունը՝ կառավարության ղեկավարը կոչ է արել պետական գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: –0–