Рейтинг@Mail.ru
USD
368.07
EUR
421.59
RUB
4.9813
GEL
138.83
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+31

ՊԵԿ-ը Yerevan city–ին և այլ ընկերություններին ժամանակ է տվել օրինական դաշտ վերադառնալու համար

29.05.2018, 17:12
Խոսքը, մասնավորապես, հաճախորդներին ՀԴՄ կտրոններ տրամադրելու մասին է։
ՊԵԿ-ը Yerevan city–ին և այլ ընկերություններին ժամանակ է տվել օրինական դաշտ վերադառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը երեքշաբթի հայտարարեվ, որ բոլոր ընկերություններին` այդ թվում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին, ժամանակ է տրվել` օրինական դաշտ վերադառնալու համար:

 «Խոսքը, մասնավորապես, հաճախորդներին ՀԴՄ կտրոններ տրամադրելու մասին է», - հայտարարեց Անանյանը։

Նա նաև նշեց, որ նախօրեին հանդիպել է ցանցային առևտրով զբաղվող մի շարք անձանց հետ: Նա նրանց տեղեկացրել է, որ նրանք բոլորը պետք է առաջիկայում վերականգնեն ՀԴՄ կտրոնների տրամադրումը:

Հայկական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ խոշոր ցանցային սուպերմարկետները հաճախորդներին չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ:-0-