Հայաստանում 2015 թ.–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա. ՀՀ էներգետիկայի նախարարություն
14.01.2015,
15:03
Հայաստանում 2015 թ.–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թ.–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
2014 թ.–ի օգոստոսի 1–ից Հայաստանում սկսել են գործել էլեկտրաէներգիայի նոր սակագներ։
էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ` սակագների բարձրացումն ուղղված է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացմանը։
Նախարարի խոսքերով, հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ համակարգում գոյություն ունեցող պարտքերն ու ցանցի կորուստները, որոնք արտացոլված չեն գործող սակագներում, վերջիններս անպայման պետք է բարձրացվեն։ Նա նշեց, որ հաշվի առնելով երկրում ստեղծված բավականին դինամիկ ֆինանսական իրավիճակն ու ազգային արժույթի արժեզրկումը` սակագները ևս շտկման կարիք ունեն, հակառակ դեպքում էլեկտրաէներգիա արտադրողներն ու բաշխիչ ցանցերը զգալի վնասներ կկրեն և կարող են սակագնի բարձրացման հայտ ներկայացնել։
«Մասնավորապես, ազգային արժույթի 10 դրամով արժեզրկումը էներգետիկ ոլորտում հանգեցնում է լրացուցիչ վնասի 410 մլն դրամի չափով», – ասաց Զախարյանը։
Հայաստանում արտարժույթի փոխարժեքների կտրուկ արժեզրկումը սկսվեց նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն ավելացավ` 418,4 դրամից դառնալով 435 դրամի (16,6 կետով), իսկ այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 477.04 դրամ (59,04 կետով)։
Սակայն ինչպես նշեց նախարարը, կա կառավարությանը տրված ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականը, որի համաձայն` պետք է իրականացվեն հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի այս տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդիր չառաջանա և բնակչությունը չենթարկվի լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության։
«Կառավարությունը չի կարող սակագնի պահպանում երաշխավորել, սակայն հարկավորել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս տարի չավելանա բնակչության բեռը։ Կարծում եմ, որ այս տարի սակագինը չի փոխվի», – ասաց Զախարյանը։
Միաժամանակ նախարարը չնշեց, թե ինչ պահուստների և ռեսուրսների հաշվին է կառավարությունը նախատեսում անփոփոխ թողնել սակագները։
Նա միայն ընդգծեց, որ նախարարությունը մշակել է Հայաստանի էներգետիկ համակարգի օպտիմալացման և անվտանգության բարձրացման ծրագիր, որը թույլ կտա բացառել սակագների չափից դուրս բարձրացումը։
Ավելի վաղ նախարարությունը ներկայացրել էր իր գնահատականները, որոնց համաձայն` ֆինանսական կայունություն, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում ապահովելու համար էներգետիկ ոլորտում գործող ձեռնարկություններին պահանջվել է 20 մլրդ դրամի լրացուցիչ միջոց։ Հարկ է նշել, որ Հայաստանի էներգետիկ ընկերությունների վնասները ներկա սակագների պահպանման դեպքում ամեն ամիս կկազմեին 1,5 մլրդ դրամ։
Վնասներն առաջացել են երկրի հիմնական էներգամատակարարումն ապահովող Հայկական ԱԷԿ–ի` նախատեսվածից ավելի երկարատև վերանորոգման հետևանքով։ Հայկական ԱԷԿ–ն արտադրել է նախատեսվածից 300 մլն կՎտ/ժ պակաս էլեկտրաէներգիա, և պակասուրդը լրացվել է Երևանի ՋԷԿ–ի ավելի թանկ էլեկտրաէներգիայով։ Բացի այդ, տարին սակավաջուր էր, ինչի հետևանքով Որոտանի և Սևանի ՀԷԿ–ի կասկադները արտադրել են նախատեսվածից 200 մլն կՎտ/ժ պակաս էլեկտրաէներգիա, իսկ բացը լրացվել է Հրազդանի ՀԷԿ–ի ամենաթանկ էլեկտրաէներգիայով։
Արդյունքում` «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ստացել են 16,3 մլրդ դրամով քիչ հասույթ, քան նախատեսված էր 2013–2014 թթ.–ի հաշվարկներում։ Միաժամանակ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, որ ՀՀ կառավարությունը առաջիկա մեկ–երկու տարում չի քննարկի սակագների նոր բարձրացման հարցը։–0–