Հայաստանի տնտեսության աճը 2015թ.–ին կարող է կազմել 3,3%. ԱՄՀ
05.12.2014,
15:40
Հայաստանի տնտեսության աճը 2015 թվականին կարող է կազմել 3.3 տոկոս, ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերին. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության աճը 2015 թվականին կարող է կազմել 3.3 տոկոս, ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։
«Մեր կարծիքով, հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3–տոկոսանոց աճի հնարավորություն կունենա»,– ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսում։
Խոսելով ընթացիկ կանխատեսման մասին` Սանչեսն ասաց, որ արտաքին շուկաներում կատարվող գործընթացներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա։
«ԱՄՀ–ն իր նախնական սցենարի համաձայն, կարծում է, որ Հայաստանը 2014 թվականը կավարտի տնտեսության 2.6 տոկոսանոց աճով։ Այդ ցուցանիշը շատ ցածր է Հայաստանի ներուժից»,– ասաց նա։
ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ պրագմատիկ տեսանկյունից պետք է կենտրոնանալ հաջորդ տարվա վրա և պարզաբանել է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդում է, այդ թվում, ռուսական շուկաների վիճակը։
«Ռուսաստանում, որի տնտեությունը տարածաշրջանի խոշորագույններից մեկն է, ԱՄՀ–ն 2015 թվականին կանխատեսում է 0.5–տոկոսանոց ՀՆԱ աճ, սակայն չի բացառվում, որ տվյալ ցուցանիշը կհստակեցվի դեպի նվազում։ Ռուսական իշխանությունները հնչեցրել են նաև 0.8–տոկոսանոց տնտեսական անկման հավանականությունը»,– ասաց նա։
Այդ համատեքստում, Սանչեսի խոսքով, կարևոր են Հայաստանի տնտեսության վրա ազդող երկու գործոններ` մասնավոր տրանսֆերտները Ռուսաստանից և արտահանումը։
«Հաջորդ տարի բավականին բարդ իրավիճակ է լինելու, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ոչ այդքան լավ վիճակում է, ինչը կարող է արտացոլվել դրամական փոխանցումների և արտահանման ծավալների վրա։ Տրանսֆերտները շարունակում են աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան նախկինում, բացի այդ, միջազգային պահանջարկի թուլացման ֆոնին արտահանման ծավալների որոշակի կրճատում է դիտվում»,– պարզաբանեց նա։
Կենտրոնական բանկի տվյալներով, 2014 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված մասնավոր փոխանցումները, 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ, նվազել են 19 տոկոսով՝ կազմելով մոտ 137,5 մլն դոլար։(ամսվա ընթացքում անկումը` 6%)։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանից արտահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 1 250 մլն դոլար` ավելանալով 2.9 տոկոսով, իսկ արտահանման ծավալը` շուրջ 3 626.5 մլն դոլար` ավելանալով 3.8 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 376.5 մլն դոլար։
Սանչեսը նշեց, որ եթե ներքին պահանջարկը ցածր է, նշանակում է, որ ժամանակն է բյուջեի ծախսային հոդվածների, այդ թվում` կապիտալ ծախսերի միջոցով տնտեսության խթաններ ստեղծել։
Կարևորելով ենթակառուցվածքային բարեփոխումները` նա ասաց, որ ԱՄՀ–ն ուշադրությունը կենտրոնացնում է մի քանի ուղղությունների վրա, այդ թվում` հարկային վարչարարության, բիզնես–միջավայրի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ֆինանսական հասանելիության բարելավման համար ֆինանսական հատվածում բարեփոխումներ կատարելու վրա։
«Կարևոր են նաև էներգետիկայի ոլորտի բարեփոխումները` Հայաստանի այդ ոլորտում կայունության ապահովման անհրաժեշտությունը»,– ասաց նա։
2014 թվականի պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճն այս տարի ՀՆԱ աճը ծրագրված է 5.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4.1% ։ -0-