Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀԾԿՀ–ն հավանություն է տվել ՀրազՋԷԿ–ի վաճառքին

10.10.2015, 00:10
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ նիստի ժամանակ միաձայն հավանություն է տվել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի մասին հայտին։
ՀԾԿՀ–ն հավանություն է տվել ՀրազՋԷԿ–ի վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ նիստի ժամանակ միաձայն հավանություն է տվել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի մասին հայտին։

«Սեպտեմբերի 22–ին ՀԾԿՀ–ին դիմել է «Ինտեր ՌԱՕ» ընկերությունն` իրազեկելով, որ նախատեսում է վաճառել իրեն պատկանող «ՀրազՋԷԿ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը «Լիոմարնդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Սեպտեմբերի 28–ին նման հայտ է ներկայացվել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ի կողմից», – ասաց ՀԾԿՀ–ի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Սեդա Շահինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հավանություն է տվել այդ առաջարկին։

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ–ն Հայաստանի վեց խոշոր գեներացնող ընկերություններից մեկն է և Հայաստանի էներգետիկ համակարգում ունի բալանսավորող կայանի դեր` արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայում պակասուրդի առաջացման դեպքում։ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ի մասնաբաժնին 2014 թ.–ին բաժին է ընկել հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի 12,3 տոկոսը։ –0–