ՀՀ ԿԲ–ի` վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին որոշումը փոքր–ինչ ուշացած էր. Ջրբաշյան
13.11.2013,
14:46
ՀՀ Կենտրոնական բանկը փոքր–ինչ ուշացավ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում, կարծում է «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը փոքր–ինչ ուշացավ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցում, կարծում է «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
2013թ.–ի նոյեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0%։
«Տոկոսադրույքը պետք էր նվազեցնել դեռ ընթացիկ տարվա մայիս–հունիս ամիսներին։ Առավել տրամաբանական կլիներ նվազեցնել (տոկոսադրույքը) այն ժամանակ, և դա կնպաստեր, որ տնտեսության աճի տեմպերն այդքան չնվազեին, ինչպես հիմա»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Ջրբաշյանը։
Միաժամանակ Ջրբաշյանը նշեց, որ այն ժամանակ վերաֆինանսավորման դրույքը չբարձրացնելու վերաբերյալ ԿԲ որոշումը պայմանավորված էր զգուշավորությամբ` դրսից, մասնավորապես Եվրոպայից և Ռուսաստանից եկող գնաճային ազդեցության ֆոնին։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին աճել է 3,2 տոկոսով` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Վերջին անգամ ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է ընթացիկ տարվա օգոստոսի 13–ին` այն բարձրացնելով 0,5 տ.կ.–ով` մինչև 8,5 տոկոս։ –0–