Հայ ձեռներեցները սեպտեմբերին կարող են մասնակցել «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին
12.05.2014,
14:08
Հայաստանի ձեռներեցները հրավեր են ստացել մասնակցելու «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին, որը տեղի կունենա 2014 թ.–ի սեպտեմբերի 1–6–ը Չինաստանի Ուրումչի քաղաքում։ Ինչպես նշել է «Չինաստան–Եվրասիա» էքսպոյի գործադիր կոմիտեի նախագահ, Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիայի հանձնակատարի տեղակալ Սյու Վեյխուան, այս խոշոր միջոցառմանը հայ ձեռներեցների մասնակցությունը կարող է նպաստել հայ–չինական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ձեռներեցները հրավեր են ստացել մասնակցելու «Չինաստան–Եվրասիա» էքսպոյին, որը տեղի կունենա 2014 թ.–ի սեպտեմբերի 1–6–ը Չինաստանի Ուրումչի քաղաքում։ Ինչպես նշել է «Չինաստան–Եվրասիա» էքսպոյի գործադիր կոմիտեի նախագահ, Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիայի հանձնակատարի տեղակալ Սյու Վեյխուան, այս խոշոր միջոցառմանը հայ ձեռներեցների մասնակցությունը կարող է նպաստել հայ–չինական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
«Հայաստան մեր պատվիրակության այցի նպատակն է ծանոթացնել հայկական ընկերություններին «Չինաստան–Եվրասիա» չորրորդ էքսպոյի մասնակցության հնարավորություններին և պայմաններին, ինչպես նաև ամրապնդել հայ–չինական տնտեսական համագործակցությունը, մասնավորապես` հայ ձեռներեցների հարաբերությունների ամրապնդմանը Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիայի (ԱԱՇԿ) հետ», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վեյխուան։
Նրա խոսքերով` ԱԱՇԿ–ն, որը «Չինաստան–Եվրասիա–2014» էքսպոյի կազմակերպիչներից է, Չինաստանի և եվրասիական այլ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հզոր շարժիչ ուժն է։ Օգտագործելով Սինցզյան գավառի բնական և տուրիստական ռեսուրսների ներուժը, ինչպես նաև այլ պետությունների հետ հարաբերությունների հաստատման հնարավորությունները` ԱԱՇԿ–ն առաջարկում է համագործակցության ամենաշահավետ պայմանները բոլոր շահագրգիռ կողմերի համար։
««Չինաստան–Եվրասիա» էքսպոն նոր կյանք է տալիս Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Սինցզյանի անդրսահմանային զարգացման և այլ երկրների հետ համագործակցության համար», – հայտարարել է Վեյոխուան։
1954 թ.–ին ստեղծված Սինցզյանի արտադրական–շինարարական կորպորացիան ունի 80 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք` 2,7 մլն. բնակչությամբ, որտեղ գործում են 175 ֆերմերային տնտեսություններ, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության և առևտրի ոլորտում գործող 3 հազար ձեռնարկություններ, գիտատեխնիկական ակադեմիա և կրթության, մշակույթի, առողջապահության մի շարք հաստատություններ։
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն իր հերթին չինացի գործընկերների հետ հետագա փոխշահավետ համագործակցության հույս է հայտնել։
«ԱԱՇԿ–ն իր հարուստ ռեսուրսների և ակտիվ զարգացման շնորհիվ բավականին հեռանկարային է հայ ձեռներեցների համար փոխշահավետ համագործակցության տեսանկյունից», – ասել է Հարությունյանը։
«Չինաստան–Եվրասիա 2014» էքսպոն պետական նշանակության համալիր միջազգային ցուցահանդես է, որն անցկացվում է Սինցզյանում Չինաստանի կառավարության աջակցությամբ, այն Չինաստանի և Եվրասիական երկրների առաջնորդների փոխգործակցության դիվանագիտական հարթակ է։–0–