Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Գազպրոմ»-ը հրապարակել է Հայաստանին մատակարարվող գազի նոր գինը

31.12.2018, 17:46
Մոսկվայում երկուշաբթի կայացել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը, ասվում է ընկերության կայքում:
«Գազպրոմ»-ը հրապարակել է Հայաստանին մատակարարվող գազի նոր գինը

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում երկուշաբթի կայացել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը, ասվում է ընկերության կայքում:

««Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև Հայաստանին գազի մատակարարումների գինը սահմանող պայմանագրի լրացուցիչ ստորագրած համաձայնագրին համապատասխան, ռուսական գազի գինը Վրաստանի և Հայաստանի հետ սահմանում 2019 թվականի հունվարի 1-ից կկազմի 165 դոլար հազար խմ-ի դիմաց», - ասվում է հաղորդման մեջ:

Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2.5 մլրդ խմ ծավալով գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականի ավարտը:

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կշարունակի աշխատանքը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան պետական մարմինների հետ գազի ներքին սակագների կառուցվածքի շուրջ:

2016 թվականի ապրիլի սկզբին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որի համաձայն, Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը մեկ խմ–ի համար 165 դոլարից մինչև 150 դոլար։

Ծրագրվում էր, որ 2018 թվականին Հայաստանի համար գազի գները կբարձրանան։ Սակայն Երևանում անցկացված բանակցությունների արդյունքներով որոշվել է գինը թողնել անփոփոխ։

Երկուշաբթի ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանը կբարձրացնի գազի գները Հայաստանի համար, բայց «մեր ներքին որոշ կարգավորումների շնորհիվ հայ սպառողի համար գազի սակագինը չի փոխվի»: -0-