Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի պետբյուջեի քննարկումը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկում է նոյեմբերի 2-ին

21.10.2015, 12:30
Հայաստանի պետբյուջեի քննարկումը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկում է նոյեմբերի 2-ին, հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Հայաստանի պետբյուջեի քննարկումը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկում է նոյեմբերի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի քննարկումը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկում է նոյեմբերի 2-ին, հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը, իսկ մեկ օր անց խորհրդարանի աշխատակազմը կառավարությանը կներկայացնի դրանց ամփոփման վերաբերյալ գրավոր առաջարկություններ:

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահը կառաջարկի ընդգրկել բյուջեի նախագծի դիտարկումը հերթական քառօրյայի օրակարգում:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատել է 2016 թվականի պետբյուջեի նախագիծը, որի համաձայն, ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%-ի չափով: ՀՆԱ դեֆլյատոր-ցուցիչը կանխատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը` 4% (±1,5%), պետբյուջեի պակասուրդը`ՀՆԱ-ի  3,5% -ը: Ծախսային հոդվածը կկազմի 1 տրլն 373,7 մլրդ դրամ, իսկ եկամտայինը` 1 տրլն 183 մլրդ դրամ 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում ($1 – 472,19 դրամ):

-0 –-