ՀՀ վարչապետը հիմնավորված է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը
25.06.2015,
13:26
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիմնավորված է համարում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիմնավորված է համարում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։
«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ», – հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է նա։
Աբրահամյանի խոսքով` 2007 թվականից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի ժամանակ հաշվի չի առել ՀԷՑ–ի շուրջ 22 մլրդ դրամի չափով ծախսերը։
«Ասեմ նաև, որ վատ կառավարման հետևանքով առաջին հերթին տուժել են ոչ թե սպառողները, այլ հենց ինքը` կազմակերպությունը։ Հասարակությունը նաև մտավախություն ունի, որ սակագնի բարձրացումը կապված է կազմակերպության ճոխության ծախսերի հետ, սակայն սակագնի հաշվարկի ժամանակ կարգավորիչը հաշվի չի առել այդ ծախսերը», – ասել է նա, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը մատնանշել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման երեք հիմնական պատճառները։ Առաջին հերքին, նրա խոսքով, տարին սակավաջուր է եղել, որի պատճառով հիդրոէլեկտրակայանները չեն կարողացել արտադրել բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա, և ՀԷՑ–ը ստիպված է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել։
Երկրորդ պատճառը նա անվանել է 88 օր տևած դադարը, որի ընթացքում վերանորոգվել է ԱԷԿ–ը։ Սակայն հիմնական պատճառը, Աբրահամյանի խոսքով, վերջին երեք տարիների ազգային արժույթի 20 տոկոսանոց արժեզրկումն է։
«Որքան էլ անցանկալի լինի, ես պետք է նշեմ, որ սակագնի բարձրացումն ունի իր օբյեկտիվ պատճառները», – ընդգծել է նա։
Վարչապետ խոսքով` եթե էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնեին, ՀԷՑ–ը չէր կարողանա վճարել բաշխիչ կայաններին և «անցյալում թվացող հովհարային անջատումները կրկին իրականություն կդառնային»։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ–ի համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ–ի համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ –0–