ՀՀ կառավարությունը մտադիր է տարեկան 5,3 մլն դոլարի չափով սուբսիդավորել բնակչության մի մասի էլեկտրաէներգիայի ծախսերը
25.06.2015,
12:23
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ կքննարկի մի օրինագիծ, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորում 105 հազար անապահով ընտանիքների կամ 400 հազար մարդու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ կքննարկի մի օրինագիծ, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորում 105 հազար անապահով ընտանիքների կամ 400 հազար մարդու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Լրացուցիչ սուբսիդիաները մեկ ընտանիքի հաշվով տարեկան կտրվածքով կկազմեն 24 հազար դրամ (50,7 ԱՄՆ դոլար) կամ տարեկան 2,5 մլրդ դրամ (5,3 մլն դոլար)», – ասաց նա կառավարության նիստի ժամանակ։
Աբրահամյանի խոսքով` կառավարությունը պարտավոր է մտածել, թե ինչպես մեղմել էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը բնակչության համար։
«Մեր հաշվարկներով` միջին վիճակագրական հայկական ընտանիքը ամսվա ընթացքում օգտագործում է 200 կՎտ էլեկտրաէներգիա։ Այսպիսով, լրացուցիչ բեռը յուրաքանչյուր ընտանիքի համար կկազմի ամսական 1400 դրամ (3 դոլար)», – ասաց նա։
Վարչապետը կոչ արեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպառողական ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին` էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով գների աճից խուսափելու համար։
ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց օգոստոսի 1–ից 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով) էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։
Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ –0–