Հայաստանի քաղաքացիների պարտադիր կենսաթոշակային վճարները կվերադարձվեն մինչև 2015 թ.–ի հուլիսի 1–ը. նախարար
16.06.2015,
18:22
Հայաստանի քաղաքացիների պարտադիր կենսաթոշակային վճարները կվերադարձվեն մինչև 2015 թ.–ի հուլիսի 1–ը, երեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիների պարտադիր կենսաթոշակային վճարները կվերադարձվեն մինչև 2015 թ.–ի հուլիսի 1–ը, երեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Ըստ օրենքի` այն անձանց բոլոր գումարները, ովքեր դիմել են պարտադիր վճարները վերադարձնելու համար (մոտ 62 հազար մարդ), կփոխանցվեն այն հաշվեհամարների վրա, որոնց վրա փոխանցվում են նրանց աշխատավարձերը։ Այս ընթացքում Դեպոզիտարիան աշխատանք է իրականացրել այդ հաշվեհամարները ճշտելու ուղղությամբ», – հայտարարեց նախարարը։
Նրա խոսքերով` փոխանցումները կիրականացվեն մինչև հուլիսի 1–ը, այդ թվում` հաշվի առնելով անցած ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները։
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները հնարավորություն ունեին մինչև 2014 թ.–ի հուլիսի 1–ը դիմում ներկայացնել այդ համակարգից հրաժարվելու մասին, իսկ 2014 թ.–ի սեպտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում` դիմել իրականացրած պարտադիր վճարները վերադարձնելու համար։
Նախատեսվում է, որ բոլոր վճարները կվերադարձվեն համակարգի մասնակիցներին 2015 թ.–ի հունվարի 1–ից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ օրենքի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014 թ.–ի հունվարի 1–ից 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։
Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո սկզբում Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց այն մասին, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դրա մի շարք դրույթներ անվավեր են, իսկ հետո խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` մինչև հուլիսի 1–ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։
Մասնավոր հատվածի համար համակարգը սկզբում ներդրվում է կամավոր կարգով և գործում է երեք տարվա ընթացքում, իսկ ժամկետը լրանալուց հետո պարտադիր բաղադրիչը տարածվում է նաև նրանց վրա։ –0–