Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ-ն կաջակցի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը $5 չափով` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գծով

04.02.2015, 18:21
Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությամբ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հատկացվել է ավելի քան 5 մլն. ԱՄՆ դոլար` Հայաստանում 2015-2019թթ. «Համալիր աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար, ասված ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
ՌԴ-ն կաջակցի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը $5 չափով` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գծով
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությամբ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հատկացվել է ավելի քան 5 մլն. ԱՄՆ դոլար` Հայաստանում 2015-2019թթ. «Համալիր աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար, ասված ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Նախագծով նախատեսվում է Տավուշի մարզի հավասարակշռված զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացմանը, աղքատության կրճատմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ իրականացնել։ Նախագծերի շահառուների թիվը կկազմի 62 հազար մարդ։

«Այս նախագծի` Ռուսաստանի կողմից ֆինանսավորումն ու փորձագիտական–տեխնիկական աջակցությունը կդառնա ՄԱԿ–ի հազարամյակի զարգացման նպատակների միջազգային հանրության ջանքերում` Հայաստանի ձեռքբերումների ուղղությամբ մեր երկրի մեր ներդրումը։ Ծրագիրը կծառայի նաև Հայաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-