Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Էլեկտրաէներգիայի թանկացումը կհարվածի տեղական արտադրողին. ՀԿ նախագահ

25.06.2014, 18:55
Էլեկտրաէներգիայի` ընթացիկ տարվա օգոստոսին սպասվող թանկացումն առաջին հերթին կհարվածի տեղական արտադրողին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Էլեկտրաէներգիայի թանկացումը կհարվածի տեղական արտադրողին. ՀԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի` ընթացիկ տարվա օգոստոսին սպասվող թանկացումն առաջին հերթին կհարվածի տեղական արտադրողին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Մելիտա Հակոբյանը։

Կարգավորիչը հուլիսի 1-ին կքննարկի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը։ ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10,1 տոկոսով:

«Հերթական թանկացումը բացասաբար կազդի տեղական արտադրողների վրա, ովքեր առանց այդ էլ դժվարին կացության մեջ են գտնվում։ Ներկրված ապրանքների մրցակցությունը հեշտ չէ` հաշվի առնելով, որ Հայաստանու անընդհատ բարձրացնում են գազի և էլեկտրաէներգիայի գները»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` տեղական արտադրողներն արդեն բարդ կացության մեջ են հայտնվել 2013 թվականի հուլիսի թանկացումից հետո։

«Այժմ, հերթական թանկացումից հետո անհասկանալի է, թե ինչ պետք է անեն նրանք։ Նրանց հետ էլ` մենք` սպառողներս, չէ՞ որ մենք ստիպված ավելի թանկ ապրանքներ ենք և գնելու, թանկ` օբյեկտիվ պատճառներով»,– ընդգծեց նա։

Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) առաջարկվում է սահմանել 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն:

Նախատեսվում է, որ սակագներն ուժի մեջ կմտնեն 2014 թ.-ի օգոստոսի 1-ից:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը նշեց, որ եթե էներգետիկ ընկերություններին փող է պետք աշխատանքը շարունակելու համար, ապա այդ միջոցները չպետք է ձևավորվեն սպառողների գրպանի հաշվին։

«Սպառողները պետք է վճռական դրսևորեն իրենց։ Եթե կարծում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը անարդարացի է, իսկ այդպես շատերն են մտածում, ապա հասարակությունը թող դուրս գա պայքարի, և մենք նրա կողքին կկանգնենք»,– վստահեցրեց Հայթյանը։

ՀՀ ՀԾԿՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով էլեկտրականության ոլորտի ձեռնարկություններին հարկավոր են 20 մլրդ դրամի (առանց ԱԱՀ) լրացուցիչ միջոցներ: Ընկերություններում առաջացած ֆինանսական ճեղքը լրացնելու համար նախատեսվում է բարձրացնել գործող սակագինը բոլոր սպառողների համար 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,8-4,3 դրամի սահմանում (ներառյալ` ԱԱՀ-ն)։--0-