Рейтинг@Mail.ru
USD
368.52
EUR
428.04
RUB
4.9908
GEL
138.32
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի կողմից Հայաստանին 52 մլն դոլարի վարկային համաձայնագրի տրամադրմանը

23.06.2015, 12:51
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանին 52 մլն դոլարի վարկային համաձայնագրի տրամադրմանը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP)  ծրագրի շրջանակում։
ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի կողմից Հայաստանին 52 մլն դոլարի վարկային համաձայնագրի տրամադրմանը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանին 52 մլն դոլարի վարկային համաձայնագրի տրամադրմանը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP)  ծրագրի շրջանակում։

Համաձայնագիրն այս տարվա ապրիլի 8–ին ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմի իրականացվող ծրագիրն ուղղված է «Աշնակ» և Երևանի ՋԷԿ ենթակայանների հիմնանորոգմանն ու վերակազմավորմանը` էլեկտրամատակարարման և կառավարման համակարգերի հուսալիության բարձրացման համար։

Վարկը կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 25 տարով և 14.5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ -0-