ՎԶԵԲ–ը Հայաստանի տնտեսության օժանդակության հավակնոտ ծրագրեր է մշակում
Նրա խոսքով, ՎԶԵԲ–ը մեծածավալ և հավակնոտ ներդրումներ է կատարում հայկական բանկերում։ «Մենք հայկական բանկային հատվածի աջակցության «լավ ախորժակ» ու հայկական տնտեսության զարգացումն օժանդակելու իրական ցանկություն ունենք»,– ասաց Թեսեյմանը։
Նա նշեց, որ եթե ՎԶԵԲ–ը տեսնի տրանզակցիաների իրագործման նպատակահարմարույթւոնը, ապա չի դադարի աշխատանքը բանկերի հետ նույնիսկ տնտեսական ներկայիս պայմաններում։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ՎԶԵԲ–ն արդեն մի քանի տարի առաջ է տանում հայկական բանկերի համախմբման առաջարկը։ «Կարծում եմ, որ ցանկացած մարդ կհամաձայնի, որ Հայաստանում կան բազմաթիվ բանկեր, և կարծում եմ, որ դրանց թվի կրճատումը կարող է բանկային ավելի արդյունավետ համակարգ ձևավորել»,– ասաց Թեսեյմանը։
Հայաստանում 1992 թվականին իր գործունեության ծավալման պահից ՎԶԵԲ–ն ավելի քան 1.04 միլիոն եվրո է ներդրել ֆինանսական և կորպորատիվ հատվածի 148 նախագծերում, ինչպես նաև Հայաստանի ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում։ Միաժամանակ, ներդրումների մոտ 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Ներկայում Հայաստանի բանկային համակարգում գործում է 21 բանկ։
Նախորդ տարվա վերջին հայտնի է դարձել այդ ոլորտում միաձուլման երկու գործարքների մասին` ԲՏԱ Բանկի միացումը Հայէկոնոմբանկին և Ինեկոմբանկի կողմից ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետոմսերի 100 տոկոսի գնումը։ -0-