Աճի դրայվերները կարող են դառնալ ռիսկերի աղբյուրներ․ ԵԱԶԲ–ն՝ 2024թ․–ին հայկական տնտեսության հնարավոր խնդիրների մասին
18.12.2023,
11:07
Այս ամենը մեծացնում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների անորոշությունը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ–ի 2024-2026 թթ.–ի մակրոտնտեսական կանխատեսման մեջ թվարկվում են մի շարք գործոններ, որոնք կարող են ռիսկային դառնալ Հայաստանի տնտեսության համար։ Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման մասին է։
«Այս ամենը մեծացնում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների անորոշությունը: Եթե իրականանան անբարենպաստ սցենարներ, կմեծանան գնաճամետ ռիսկերը, ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացման ռիսկերը, իսկ երկրի ռիսկի հավելավճարը կաճի»,- նշվում է զեկույցում:
Հաջորդ գործոնը աշխարհի խոշորագույն տնտեսություններում ավելի խորը և երկարատև անկման հավանականությունն է:
«Արտաքին պայմանների անբարենպաստ սցենարի իրականացումը 2024 թվականին կհանգեցնի Հայաստանի տնտեսական աճի դանդաղմանը: Արտաքին թույլ պահանջարկի պայմաններում արտահանումը և դրամական փոխանցումների ներհոսքը կդանդաղեն»,- ասվում է զեկույցում։
Միաժամանակ նշվում է, որ այն գործոնները, որոնք եղել են Հայաստանում տնտեսական աճի շարժիչ ուժերը 2022-2023 թթ. ապագայում կարող են դառնալ ռիսկերի աղբյուրներ:
«Կապիտալի և աշխատանքային ռեսուրսների արտահոսքի հավանականությունը էական սպառնալիք են դառնում տնտեսության և ազգային արժույթի կայունության համար: Անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքի հակադարձումը կհանգեցնի առաջին հերթին ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և գների աճին»,- ասվում է կանխատեսման մեջ։
Նշվում է, որ կապիտալի և աշխատանքային ռեսուրսների արտահոսքի հետ կապված ռիսկերը նշվել են ԵԱԶԲ 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ, ըստ որի այս գործընթացների հակադարձումը կհանգեցնի առաջին հերթին ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ արժեզրկմանը և գների աճին, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հարկադրված կբարձրացվի գնաճային սպասումներն ամրագրելու համար։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկը բարելավել էր Հայաստանի 2023 թվականի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 8,3%, իսկ 2024 թվականի համար՝ 6,1%։ Կարգավորողի ղեկավար Մարտին Գալստյանի խոսքով, 2023 թվականի ակնկալիքները, նախորդ կանխատեսման համեմատ, ավելացել են (սեպտեմբերին Կենտրոնական բանկը կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 7,2 տոկոս աճ 2023թ․–ի արդյունքում)։ Ինչպես նշեց Գալստյանը, հիմնական մնում են պահանջարկի, հիմնականում՝ սպառման կողմից ձևավորվող շարժիչ ուժերը։–0–