Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է ինքնասպան եղել, հարուցվել է քրգործ

25.05.2021, 13:59
Զինծառայողն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք
ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է ինքնասպան եղել, հարուցվել է քրգործ
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:–0–