Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի կենտրոնում նռնակ է հայտնաբերվել

21.07.2022, 12:23
ԱԻՆ–ն այսօր առավոտյան ահազանգ էր ստացել Երևանի կենտրոնում նռնակի առկայության մասին
Երևանի կենտրոնում նռնակ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱԻՆ–ն այսօր առավոտյան ահազանգ էր ստացել Խանջյան փողոցում նռնակի առկայության մասին։

Ինչպես հայտնում են ԱԻՆ–ի Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։–0–