Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայկական զորամասերից մեկում զինծառայող է հայտնաբերվել` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով

24.03.2016, 13:25
Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հայկական զորամասերից մեկում զինծառայող է հայտնաբերվել` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 24–ին, ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։–0–