Իրանում ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել
08.01.2020,
10:23
Իրանում ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing-737 օդանավը կործանվել է Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Fars գործակալությանը։
Գործակալության տվյալներով, ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Reuters գործակալությանը, Թեհրանում կործանված օդանավի բոլոր ուղևորները մահացել են։
Ինչպես հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքը, հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի քարտուղար Ռեզու Ջաֆարզադեին, օդանավում եղել է 170 մարդ։–0–
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Fars գործակալությանը։
Գործակալության տվյալներով, ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օդանավը կործանվել է Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը իմամ Հոմեյնիի օդանավակայանից ուղևորվում էր Կիև։
Միջադեպի վայր է մեկնել շտապօգնության 22 մեքենա և երկու ավտոբուս։ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» չեն կարողանում հաստատել օդանավի կործանման փաստը։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Reuters գործակալությանը, Թեհրանում կործանված օդանավի բոլոր ուղևորները մահացել են։
Ինչպես հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքը, հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մամուլի քարտուղար Ռեզու Ջաֆարզադեին, օդանավում եղել է 170 մարդ։–0–
#عاجل/ وسائل الإعلام الإيرانية تقول إن طائرة ركاب أوكرانية على متنها 180 راكبا تحطمت بعد وقت قصير من إقلاعها من مطار الإمام الخميني الدولي في #طهران. https://t.co/SaWVTJdiLe
— Meryame Zrira (@ZMeryame) 8 января 2020 г.
الصور الأولى لحطام الطائرة الاوكرانية التي تحطمت لحظات بعد إقلاعها من مطار الخميني. لم يبق منها شيء! pic.twitter.com/Icivxp7Ru9
— Meryame Zrira (@ZMeryame) 8 января 2020 г.