ԿԲ փոխնախագահը` բանկային համակարգի ներկա վիճակի, նոր բանկերի մուտքի և կառավարության հակաճգնաժամային նախագծերում մասնակցության մասին.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15.11.2021,
12:27
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի բանկային համակարգի ներկա վիճակի, նոր բանկերի մուտքի կամ միաձուլման հետ կապված հնարավոր գործարքների, ինչպես նաև կառավարության հակաճգնաժամային նախագծերում մասնակցության մասին
ԵՐԵՎԱՆ, 15 նույեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի բանկային համակարգի ներկա վիճակի, նոր բանկերի մուտքի կամ միաձուլման հետ կապված հնարավոր գործարքների, ինչպես նաև կառավարության հակաճգնաժամային նախագծերում մասնակցության մասին։
«ԱՌԿԱ». ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի ներկա վիճակը, մասնավորապես` ֆինանսական կայունության, լիկդիվայնության և կապիտալիզացիայի տեսակետից։
Ն. Երիցյան. բանկային համակարգում ֆինանսական կայունությունը պահպանվում է և իրացվելիության ու կապիտալիզացիայի ցուցանիշները ներկայում գտնվում են նվազագույն սահմանաչափը էապես գերազանցող մակարդակում, մասնավորապես՝ բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմում է 17.2% (նվազագույն սահմանաչափը՝ 12%), իսկ ընդհանուր իրացվելիությունը՝ 31.7% (նվազագույն սահմանաչափը՝ 15%):
«ԱՌԿԱ». Հայաստանում կա՞ն պրոբլեմատիկ բանկեր և/կամ վարկային կազմակերպություններ, եթե` այո, ապա ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ԿԲ–ն` իրավիճակը կարգավորելու համար։
Ն.Երիցյան. առանձին բանկերի ռիսկայնության, կամ ուժեղ և թույլ կողմերի գնահատման համար հիմք են հանդիսանում բանկի գործունեությունը բնութագրող տարատեսակ ֆինանսական ցուցանիշները, այդ թվում՝ հիմնական տնտեսական նորմատիվները: Վերջիններիս գծով բանկերն իրենց կայքէջերում հրապարակում են անհրաժեշտ տեղեկատվություն: Բանկերը, պայմանավորված իրենց կողմից նախընտրած բիզնես մոդելի առանձնահատկություններով, կարող են ունենալ ռիսկայնության տարբերվող մակարդակներ, որը սակայն բանկը «պրոբլեմատիկ» որակելու հիմք չէ: Իհարկե, Կենտրոնական բանկը բանկերի ռիսկայնության առավել համապարփակ գնահատումը իրականացնում է նաև շատ ավելի լայն տեղեկատվության հիման վրա: Կարող ենք նշել, որ այս պահի դրությամբ բոլոր բանկերը գործում են նորմատիվային դաշտի ներքո:
«ԱՌԿԱ». նշեք Հայաստանի բանկերի ֆինանսական մասնակցության ծավալը կառավարության հակաճգնաժամային ծրագրերում և ոլորտները, որտեղ ցուցաբերվում է առավել մեծ աջակցություն։
Ն.Երիցյան. կառավարության կողմից իրականացվել են մի շարք հակաճգնաժամային ծրագրեր, որոնցից վարկավորման ծրագրերն իրականացվել են հիմնականում բանկերի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների միջոցով: 1-ին և 2-րդ միջոցառումներով ներդրման պահից սկսած տրամադրվել է ավելի քան 180 մլրդ դրամի մոտ 42 հազ. վարկ: Գերակշռում են Կառավարության կողմից տոկոսների սուբսիդավորմամբ և բանկերի բանկերի ռեսուրսներով տրամադրված վարկերը: Վարկերն առավելապես տեղաբաշխվել են գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում:
«ԱՌԿԱ». մինչև տարեվերջ Հայաստանում սպասվու՞մ է նոր բանկերի մուտք կամ գոյություն ունեցող բանկերի միաձուլում։ Մինչև տարեվերջ կամ հաջորդ տարի հնարավո՞ր են որևէ այլ փոփոխություններ երկրի բանկային շուկայում։
Ն.Երիցյան. նոր բանկի մուտքի կամ գործող բանկերի միաձուլման մասով քննարկումներ ժամանակ առ ժամանակ լինում են: Ներկայումս նույնպես ունենք նման հայտեր, որոնք քննարկման փուլում են: Նմանօրինակ գործընթացների վերաբերյալ որոշումների կայացման պարագայում ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է անհրաժեշտ տեղեկատվություն:
«ԱՌԿԱ». սեպտեմբերին ՀՀ ԿԲ–ն բարելավել է 2021թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` բարձրացնելով այն նախկին 4,6%–ից մինչև 5,4%։ Այժմ վերանայվե՞լ է այս ցուցանիշը, և նախատեսվու՞մ է, արդյոք, այն փոխել մինչև տարեվերջ։
Ն.Երիցյան. ինչպես գիտեք, ԿԲ-ն տարեկան ութ անգամ տոկոսադրույքի որոշում է իրականացնում, որից 4-ը ուղեկցվում է դրամավարկային քաղաքաականության ծրագրի և ԿԲ կանխատեսումների հրապարակմամբ: 2021թ-ի սեպտեմբերին՝ դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի շրջանակներում ԿԲ-ն ներկայացրել է 2021 թվականի տնտեսական աճի գնահատականներ, որը կազմում է 5.4%: ԿԲ-ը իր հերթական ամբողջական կանխատեսումները կհրապարակի 2021թ-ի դեկտեմբերին` չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում:
«ԱՌԿԱ». իրատեսական համարու՞մ եք ՀՀ կառավարության կողմից ներկայացված նպատակին հասնելը, որը նախատեսում է առաջիկա 5 տարում 7-9% տարեկան տնտեսական աճի ապահովում, ու տնտեսության կոնկրետ ո՞ր ոլորտների հաշվին դա տեղի կունենա։
Ն. Երիցյան. տնտեսական աճի ներկայացված ցուցանիշները Կառավարության միջնաժամկետ նպատակադրումներն են, որի ապահովմանն ուղղված տարբեր ոլորտային միջոցառումներն ու բարեփոխումները նկարագրված են Կառավարության ծրագրում: ԿԲ-ը նույնպես կարևորում է տնտեսության աճի կայուն հիմքերի ձևավորման ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը: Սա արտացոլված է նաև Կենտրոնական բանկի՝ 2022 թվականի բյուջեի եզրակացության մեջ, որտեղ ԿԲ-ն ընդգծել է պետական կապիտալ ներդրումների աճի կարևորությունը տնտեսական պոտենցիալի աճի համար:–0–