Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԽ քարտուրղաը պարզաբանել է Բերձորի և Աղավնոյի հետ կապված իրավիճակը (ՎԻԴԵՈ)

30.06.2022, 16:12
Նա նշեց, որ Արցախի իշխանություններն այս մասով  աշխատանքներ են տանում. ՎԻԴԵՈ
ԱԽ քարտուրղաը պարզաբանել է Բերձորի և Աղավնոյի հետ կապված իրավիճակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ, ասաց  ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։

«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորա 1,5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», - ընդգծեց ԱԽ քարտուղաըն` ավելացնելով, որ երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին։

«Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու։ մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ մենք աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», - ասաց ԱԽ քարտուղարը։

Ավելի վաղ ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին, որ վերջիներս մտադիր են այդ բնակավայրերը հանձնել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27–ին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին, իսկ Բերձորի բնակիչները կապահովվեն բնակավարաններով։

«Աղավնոյի բնակիչների խնդիրները կլուծվեն ԼՂՀ իշխանությունների կողմից», – ասաց Փաշինյանը։–0–