Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավել բանակցություններում, նման պատրաստակամություն է տեսնում նաև այլ երկրների կողմից. Պետդեպ

21.11.2023, 10:35
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավել բանակցություններում, նման պատրաստակամություն է տեսնում նաև այլ երկրների կողմից. Պետդեպ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով փակուղում հայտնված վաշինգտոնյան բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներգրավել և առաջարկել իր ներդրումն ունենալ տևական խաղաղության հարցում, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը, հաղորդում է Առաջին լրատվականը:

Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը` հարցերի լուծման և երկարաժամկետ համաձայնության հասնելու համար:

Միլլերը նշել է, որ տեսնում են նաև այլ երկրների պատրաստակամությունը` նպաստելու այդ բանակցություններին:

Նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Վաշինգտոնում ծրագրվում էր երկու երկրների միջև հանդիպում անցկացնել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել:-0-