Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանական ԶՈւ-ն տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ

09.12.2021, 19:15
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
Ադրբեջանական ԶՈւ-ն տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։-0-