Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Արցախում հրետանային մենամարտերը շարունակվել են գիշերվա ընթացքում, առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ

14.10.2020, 10:09
Արցախում հրետանային մենամարտերը շարունակվել են գիշերվա ընթացքում, առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները
Արցախում հրետանային մենամարտերը շարունակվել են գիշերվա ընթացքում, առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:–0–