Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երասխի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով 46–ամյա զինծառայող է զոհվել

16.08.2021, 12:09
Երասխի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով 46–ամյա զինծառայող է զոհվել
Երասխի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով 46–ամյա զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն: 

Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

Նշենք, որ այսօր գիշերն Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սյունիքի մարզի` Սև լճի հատվածում, բայց հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հետ է շպրտվել` կրելով կորուստ։–0–