Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
19.09.2023,
14:16
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ Ադրբեջանը զանգվածային հրետակոծություն է սկսել Արցախի ողջ երկայնքով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ հրետակոծվում է նաև Ստեփանակերտը, հնչում են տագնապի ազդանշաններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանում իբր սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը։ -0-