Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Փաշինյանի որոշմամբ, Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից

18.11.2019, 13:24
Փաշինյանը Մովսես Հակոբյանին ազատել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից. պաշտոններից ազատվել են նաև Հակոբյանի տեղակալները
Փաշինյանի որոշմամբ, Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ստորագրել է մի շարք որոշումներ։

Այսպես, Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից, Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից, Վաչագան Ներսիսյանը` գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։

Նշենք, որ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում 2018թ.–ի մայիսի 24–ին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի (2016–2018թթ.) և Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնները (2007–2015թթ.)։–0–