Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ

20.11.2021, 00:17
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15–ին Բրյուսելում։ Այս մասին նշվում է Եվրախորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, որ դեկտեմբերի 15–ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը նոյեմբերի 19–ին Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների ընթացքում։ Նա առաջարկել է հանդիպումը կազմակերպել գագաթնաժողովի շրջանակում։

«Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակն ու լարվածության հաղթահարման ուղիները` հանուն բարգավաճող և կայուն Հարավային Կովկասի, ինչին ԵՄ–ն աջակցում է», – նշվում է հայտարարության մեջ։

Նրանք նաև պայմանավորվել են հաստատել կապի ուղիղ գիծ պաշտպանության նախարարների մակարդակով միջադեպերը կանխելու համար։

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են հաստատել կապի ուղիղ գիծ պաշտպանության նախարարների մակարդակում, ինչը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», – նշվում է հայտարարության մեջ։–0–