Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաստաբան. Օնիկ Գասպարյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը

18.03.2021, 12:16
2021թ.–ի մարտի 10–ին կառավարության կայքում հրապարակվել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Օնիկ Գասպարյանը համարվում է ազատված ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով
Փաստաբան. Օնիկ Գասպարյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. Գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը, Facebook–յանիր էջում տեղեկացրել է փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, ով ներկայացնում է Գասպարյանի շահերը դատարանում։

2021թ.–ի մարտի 10–ին կառավարության կայքում հրապարակվել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Օնիկ Գասպարյանը համարվում է ազատված ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով։ Համաձայն չլինելով այդ որոշման հետ` Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան։ 

«Հարգելի գործընկերներ, դատալեքսում արդեն հասանելի է մեր վստահորդի՝ պարոն Գասպարյանի ՎԴ/2014/05/21 վարչական գործը, այդ թվում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը: Կարծում եմ, այն ուսումնասիրելու դեպքում այլևս հարցեր չեն առաջանա առ այն, որ պարոն Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈՒ ԳՇ պետ», – նշել է Հովհաննիսյանը։–0–