Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի

12.07.2020, 23:06
Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը
Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

Այսօր ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել։

«Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել», – գրել է Ստեփանյանը։



ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով հիմա աշխատում է ՊՆ–ում, հայտնել է, որ Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի։–0–