Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է 19 անգամ

22.07.2016, 10:24
Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ:
Հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է 19 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ: 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-