Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում

26.01.2016, 14:35
Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծի քվեարկությունը, գրում է panorama.am կայքը::
Ուոլթերի զեկույցը տապալվեց ԵԽԽՎ-ում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծի քվեարկությունը, գրում է panorama.am կայքը:

Դահլիճում ներկա պատգամավորներից 66-ը քվեարկեցին «կողմ», 70-ը՝ «դեմ» և 45-ը՝ «ձեռնպահ»:

Այսպիսով՝ Ուոլթերի զեկույցը ԵԽԽՎ լիագումար նիստում տապալվեց:

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ–ում նախատեսվում է հակահայկական մեկ այլ  «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկվել է ջրից»  զեկույցի քվեարկությունը։-0-