Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար զինադադարի մասին որոշումն ուժի մեջ է մտել

18.10.2020, 00:01
Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար զինադադարի մասին որոշումն ուժի մեջ է մտել
Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար զինադադարի մասին որոշումն ուժի մեջ է մտել

 ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին որոշումը:

Ինչպես ավելի վաղ շաբաթ օրը հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն , Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումն ընդունվել է `շարունակելով հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի հայտարարությունը և հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարությունը:

Շաբաթ օրը ավելի ուշ, Արցախի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձաբար պահպանել հումանիտար զինադադարը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն շաբաթ օրը հաստատել է պայմանավորվածությունը Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով 00:00-ից հումանիտար զինադադարի մասին:

Պայմանավորվածությունների մասին

Հոկտեմբերի 1–ին Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, որում կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։

Նմանատիպ կոչով են հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Իվ Լը Դրիանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հոկտեմբերի 5–ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հաստատակամ տրամադրված են ամբողջ ծավալով իրականացնել ԵԱՀԿ–ի և միջազգային հանրության կողմից ստանձնած մանդատը` ԵԱՀԿ անդամ երկրների աջակցությամբ։

Հոկտեմբերի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակ դադարեցման ռեժիմի մասին հոկտեմբերի 10-ի ժամը 12: 00-ից ՝ մարդասիրական նպատակներով ՝ ռազմագերիների և այլ գերիների, մահացածների մարմինների փոխանակման: Համաձայնագիրը, սակայն, խախտվել է Ադրբեջանի կողմից:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–