Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը և վարչապետի ընտրությունները` դեկտեմբերի 31-ին

02.11.2018, 14:51
Նոր գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը և նոր վարչապետի ընտրությունները կկայանան այս տարվա վերջին օրը:
Նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը և վարչապետի ընտրությունները` դեկտեմբերի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը և նոր վարչապետի ընտրությունները կկայանան այս տարվա վերջին օրը` դեկտեմբերի 31-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի կառավարության ղեկավարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: 

Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել է Առաքելյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ: -0-