Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ

12.07.2020, 18:05

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին Facebook-յան իր էջում հրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ըստ գրառման՝ հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

«Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- գրել է նա։-0-