Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն ու «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքը

21.11.2023, 12:53
Իրանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները
Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն ու «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստաանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կխթանի հարաբերություններն ավելի ամրապնդելուն և սերտացնելուն:

ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր:

Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները:

Խոսելով ճանապարհային ոլորտի մասին՝ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, մանրամասն խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:–0–