Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Թորոսյան. Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է

16.07.2019, 15:32
Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։
Թորոսյան. Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։

Ինչպես Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 

«11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով»,– գրել է նախարարը։

Նրա խոսքով, հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ։ -0-