Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևանում մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել երթուղի, քաղաքապետարանից ասում են` դիզ. վառելիքի մատակարարման ուշացումներ են `

12.05.2021, 12:45
Երևանում մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել երթուղի, քաղաքապետարանից ասում են` դիզ. վառելիքի մատակարարման ուշացումներ են
Երևանում մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել երթուղի, քաղաքապետարանից ասում են` դիզ. վառելիքի մատակարարման ուշացումներ են `

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան Երևանի ծայրամասերի կանգառներում իսկական կոլապս էր։

Քաղաքացիները պարզապես չէին կարողանում հասնել աշխատանքի վայր, քանի որ ավտոբուսներ չկային։ Ավտոբուսների վարորդների խոսքերով, նրանց դիզ. վառելիք չի տրամադրվել, հետևաբար` երթուղի դուրս գալ չեն կարող։

Խնդրին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։

Այս պահին խնդիրը մասամբ լուծված է», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում։

Նա հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։ 

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար», – նշել է Կարապետյանը։–0–