Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գարեգին Կաթողիկոսն ինքնակամ կհեռանա. նոր իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. թերթ

20.09.2018, 10:31
Գարեգին Բ Կաթողիկոսն ինքնակամ կհեռանա։
Գարեգին Կաթողիկոսն ինքնակամ կհեռանա. նոր իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գարեգին Բ Կաթողիկոսն ինքնակամ կհեռանա, գրում է «Ժողովուրդը»։

Օրաթերթի տեղեկություններով` Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ վեհափառն այն կթողնի հիվանդության հիմքով:

Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին, ով ասաց. «Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»: –0–