Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Փարկինգ սիթի սերվիսը» թանկացնում է «կարմիր գծերում» կայանման վճարները

07.07.2017, 19:31
«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից գրեթե 50%–ով թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:
«Փարկինգ սիթի սերվիսը» թանկացնում է «կարմիր գծերում» կայանման վճարները

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից գրեթե 50%–ով թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:

«Հարգելի վարորդ, տեղեկացնում ենք, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ:
Ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեք վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից», – նշվում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ի Facebook–յան էջում։

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ:–0–