Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում երեխաների ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը. վիճակագրություն

18.12.2013, 17:28
Հայաստանում ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` ներկայացնելով 2013թ.–ի առաջին հինգ ամիսների վիճակագրական տվյալները։
Հայաստանում երեխաների ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը. վիճակագրություն
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` ներկայացնելով 2013թ.–ի առաջին հինգ ամիսների վիճակագրական տվյալները։

Տարածված անուններից են նաև Մարի, Մանե, Նարեկ և Գոռ անունները։ Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին ծնողները հաճախ իրենց նորածին աղջիկներին կոչել են Նարե (372), Մարի (285), Մանե (269), Միլենա (253), Անի (228), Անահիտ(192), Մարիամ (184), Մարիա (182), Էլեն (171), Աննա (156), իսկ որդիներին` Դավիթ (514), Նարեկ (451), Գոռ (272), Հայկ (244), Ալեքս (228), Արման (184), Տիգրան (183), Էրիկ (176), Սամվել (175) և Ալեն (169)։

Ընթացիկ տարվա ինը ամսում Հայաստանում ծնվել է 30 հազար 477 երեխա, ինչը 1.9 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից  (31 հազ. 55 նորածին)։

2012թ.–ին Հայաստանում ծնվել է 42333 երեխա, նրանցից 19618 աղջիկ և 19618 տղա։ –0–